Շվեյցարիայի իշխանությունները մշակում են կանոններ, որոնք Ռուսաստանի և ԱՄՆ-ի լրագրողներին թույլ կտան Շվեյցարիայի տարածք ժամանել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պայմաններում, որպեսզի լուսաբանեն նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ հունիսի 16-ին Ժնևում նշանակված հանդիպումը: Այդ տեղեկատվությունը կհրապարակվի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում. ՏԱՍՍ-ին հայտնել Է Ժնևի ՄԱԿ-ի բաժանմունքում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Պաոլա Սերեզետին։

«Ինչ վերաբերում է լրագրողներին, ապա մենք այժմ պատրաստում ենք տեղեկատվություն, որը կզետեղվի մեր կայքում,- ասել Է նա:- Մենք ստեղծում ենք համակարգ, որը մի կողմից կպաշտպանի կորոնավիրուսից, իսկ մյուս կողմից լրագրողներին հնարավորություն կընձեռի աշխատելու: Մեզ համար պարզ է, որ այստեղ լրագրողներ պետք է լինեն»:

Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պլանավորում են «քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ փոխգործակությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի բնագավառում և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն