Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս գիշեր Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու գործողությանը. 

«Այս գիշեր իսրայելական օդուժի հարվածներն Իրանի ուղղությամբ, ըստ պաշտոնական Թեհրանի, իրականացվել են Թեհրան և ծայր հարավարևմտյան Խուժաստան ու Իլամ նահանգներում գտնվող ռազմական նշանակության օբյեկտների վրա՝ առանց իրանական օդային տարածք ներխուժման։

Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ՝ նշելով, որ ունեցել է «սահմանափակ վնասներ»։

Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։

Գործողության վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվության հոսքերը միախառնված են, պարզ է սակայն, որ քարոզչական տիրույթում վստահելի «տպավորիչ» կադրեր դեռևս չկան։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն