Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը, բացի Իրաքից, օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքն Իսլամական Հանրապետության դեմ վերջին ավիահարվածների ժամանակ, գրում է ԻՌՆԱ-ն:

«Մինչ այս հարձակումը ես այցելել էի Իրաք: Ամենաբարձր մակարդակով իրաքցի պաշտոնյաները մեզ հավաստիացրել են, սակայն տեղեկություններ կան, որ իրաքյան տարածքն օգտագործվել է Թեհրանի դեմ Իսրայելի հարվածների ժամանակ», - ասել է Արաղչին:

Նա ընդգծել է, որ բացի Իրաքից, Իսրայելը շաբաթ օրվա հարձակման ժամանակ օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքը։

«Իրանը կապի մեջ է այդ երկրների հետ», - ասել է Արաղչին՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը այս կապակցությամբ հայց է ներկայացրել ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն