Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի11 բնակավայրում եղանակային վատ պայմանների պատճառով 108 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ շրջանային վարչությանը:

Ինչպես հաղորդում են գերատեսչությունից, Կրասնոդարի 11 բնակավայրում աշխատում են վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող հաշվարկները:

Նշվում է, որ Կուբանի մարզի 14 քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել:

Ուժեղ անձրևները Կուբանում տեղացել են օգոստոսի 13-ի ողջ գիշերը: Տարածքներ են հեղեղվել Նովոռոսիյսկում, Անապայում, Յեյսկի և Սլավյանսկի շրջաններում: ՌԴ Հիդրոմետկայանը նախազգուշացրել է մինչև երկուշաբթի սպասվող կայծակի և անձրևի մասին:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն