Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել, ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա միաժամանակ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե հնարավոր չէ՞ Հայաստանի մասնակցությունը COP29-ին պայմանավորել Ադրբեջանում պահվող գերիների ազատ արձակմամբ, ասել է․

«Եվ՛ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք Ադրբեջանի ու մեր այլ գործընկերների հետ խոսակցություններում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, նաև այլ հումանիտար հարցերին: Գիտեք՝ անհետ կորածների հարց կա, բռնի անհետացումների հարց կա և այլն: Սա մեր մշտական քննարկման և թիվ 1 առաջնահերթություններից մեկն է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն