Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։