Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնենսկի մարզում տեղի ունեցած տոնակատարությանը, հայտարարել է, որ «բելառուսներն ապրում են դրախտում»՝ համեմատած աշխարհի այլ երկրների բնակիչների: 

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսը «հացի երկիր և խաղաղության տարածք» է: Բելառուսի նախագահը համերկրացիներին կոչ է արել «պահպանել իրենց հողը» և շնորհակալություն է հայտնել «խաղաղություն և հանգստություն պահպանելու և երկիրը հացով ապահովելու համար»:

Բելառուսի նախագահի խոսքով՝ իր երկրիրը «կայունության և անվտանգության բռնապետություն» է։ Նա նշել է, որ օտարերկրացիները հաճույքով են գնում Բելառուս և ընդգծում են երկրի մաքրությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն