Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։

Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում Է ՏԱՍՍ-ը:

«Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և «սիոնիստական ռեժիմը» պետք է իմանան, որ Իրանի և դիմադրության ճակատի դեմ գործողություններին նրանք անպայման ջախջախիչ պատասխան կստանան»,- հայտարարել է նա:

«Ամբարտավանության դեմ պայքարը մեր պարտականությունն է:  Ամբարտավանություն նշանակում է համապարփակ տնտեսական, ռազմական և մշակութային գերակայություն այլ ժողովուրդների նկատմամբ և նվաստացում: Նրանք տարիներ շարունակ նվաստացրել են իրանցի ժողովրդին։

Այդ պատճառով Իրանի ժողովուրդը դիմադրել է և դիմակայելու է ամբարտավանությանը»,- հավելել Է Խամենեին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն