Կիրակի օրը՝ նոյեմբերի 3-ին, Մոլդովայում տեղի են ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Պետության ներկայիս ղեկավար Մայա Սանդուն և երկրի նախկին գլխավոր դատախազը` Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը պաշտոնանկ էր արվել 2021 թվականին, հասել են նախընտրական քարոզարշավի եզրափակիչ, գրում է BBC-ին։

Երկու շաբաթ առաջ կայացած առաջին փուլում ընտրությունների ֆավորիտ համարվող Սանդուն հավաքել էր ձայների 42,5%-ը։ Նրա մրցակցի օգտին քվեարկել է մոլդովացիների գրեթե 26%-ը։

Չնայած առաջին փուլի այս արդյունքներին, դիտորդները զգուշավորությամբ են Մայա Սանդուին համարում քվեարկության ֆավորիտ՝ նշելով, որ նա չափազանց քիչ շանս ունի ընտրազանգվածն ընդլայնելու համար, իսկ նրա մրցակցի շանսերը, ընդհակառակը, մոտ 50% է։



Մոլդովան խորհրդարանական հանրապետություն է, և ֆորմալ առումով նախագահն ունի խորհրդանշական լիազորություններ: Սանդուի դեպքում այս կանոնը չի գործում. 2021 թվականի ընտրություններում նրա «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը ստացել է բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, և նա, փաստորեն, վերահսկում է կառավարության աշխատանքը:

Ավելին, ներկա քարոզարշավը շատ դիտորդների կողմից դիտվում է որպես հաջորդ տարի կայանալիք կարևոր խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձ: Մայա Սանդուն համարվում է Մոլդովայի քաղաքական դաշտի արևմտամետ թևի առաջնորդը։ Նա իր քարոզարշավը կառուցել է իր առաջին նախագահական ժամկետի, թերեւս, միակ տեսանելի նվաճման շուրջ՝ Մոլդովայի մերձեցումը Եվրամիության հետ:

Նրա նախագահությամբ էր, որ Քիշնևը պաշտոնապես ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Ընտրությունների առաջին փուլի հետ միաժամանակ Սանդուի թիմի նախաձեռնությամբ երկրում անցկացվել է հանրաքվե՝ Մոլդովայի ապագա եվրոպական ինտեգրման հետ կապված երկրի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։

Ընտրողների միայն 50,4%-ն էր քվեարկել հիմնական օրենքի փոփոխությունների օգտին, և դա հազիվ թե ամրապնդեց Սանդուի քաղաքական դիրքերը երկրորդ փուլից առաջ:

Ալեքսանդրու Ստոյանոգլոն իրեն անվանում է նաև Մոլդովայի եվրաինտեգրման կողմնակից։ Միևնույն ժամանակ, նրա մի շարք հայտարարություններ՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության կամ Մոլդովայի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու մտադրության մասին, շատ դիտորդների առիթ են տալիս նրան ռուսամետ քաղաքական գործիչ անվանելու։

Բացի այդ, Ստոյանոգլոն նախագահի պաշտոնում առաջադրվել է երկրի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Սոցիալիստների կուսակցության կողմից, որի առաջնորդ Իգոր Դոդոնը բազմիցս հանդիպել է Վլադիմիր Պուտինին և աջակցություն հայտնել նրա քաղաքականությանը: Ամեն դեպքում, Ստոյանոգլոն իր քարոզարշավի հիմքում դրել է տնտեսության, սոցիալական քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործող իշխանության ձեռքբերումները քննադատելու վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն