Ադրբեջանն ու Իրանը Կասպից ծովում համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցում է 100-ից ավելի ադրբեջանցի զինվորական։

Кавказский узел-ը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երկու պետությունները զորավարժություններ են անցկացրել միմյանց սահմանին։ 

Կասպից ծովում AZIREX-2024 համատեղ զորավարժություններն անցկացնում են Ադրբեջանն ու Իրանը՝ «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո՝ Կասպից ծովի իրանական ջրերում: Նախօրեին Անխոլի ծովային նավահանգիստ են ժամանել ադրբեջանական ռազմածովային ուժերի երկու նավ և 100-ից ավելի անձնակազմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն