Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ն ու հիշեցրել, որ  Աննա Հակոբյանը, հոկտեմբերի 31-ին ընթրիք էր կազմակերպել «հաջողակ տղամարդկանց» հետ, որոնք ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ էին վճարել։

«Նշենք, որ «Լիդիանի» Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ներդրումային ծրագիրն է, որն այս իշխանության թեթև ձեռքով «գրվեց քարին» և շուրջ 6 տարի է մի սանտիմետր այդ ծրագիրն առաջ չի շարժվել։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12․5 տոկոսը կառավարությանը չի փոխանցվել, ու թե երբ այն կփոխանցվի՝ անորոշ է։

Որևէ գործընթաց տեղի չի ունենում նաև Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն առհասարակ այս թեմայով խոսել չի ցանկանում»,-գրում է  աղբյուրը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն