Թրամփին հաղթանակի առթիվ շնորհավորել է Հունգարիայի վարչապետը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Թրամփի հաղթանակը՝ այն համարելով խիստ անհրաժեշտ աշխարհին:
«Սա ամենամեծ քաղաքական վերադարձն է ԱՄՆ քաղաքական պատմության մեջ: Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին իր հզոր հաղթանակի առիթով: Սա աշխարհի համար անհրաժեշտ հաղթանակ է»,- գրել է Օրբանը X-ի իր էջում:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն էլ հայտարարել է, որ ընտրությունում Թրամփի հաղթանակը մեծացնում է Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունները: