Իսպանական Վալենսիայում ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին՝ պահանջելով շրջանի ղեկավար Կառլոս Մեյսոնի հրաժարականը։

Վալենսիայում հոկտեմբերյան ջրհեղեղների ժամանակ ավելի քան 200 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում։ Ցուցարարները իշխանություններին մեղադրում են աղետի մասին ուշացումով տեղեկացնելու մեջ։

Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։ Քաղաքապետ Մարիա Խոսե Կատալլան հրապարակել է կոտրված պատուհանների և հրդեհների լուսանկարներ՝ գրելով, որ «վանդալիզմը լուծում չէ»։

Անցյալ շաբաթ զայրացած ցուցարարները ցեխ էին շպրտել Իսպանիայի թագավորի և թագուհու վրա, երբ նրանք այցելել էին ամենաշատ տուժած քաղաքներից մեկը: Նմանատիպ վերաբերմունքի էր արժանացել նաև վարչապետ Պեդրո Սանչեսը:

Նահանգի վարչակազմի ղեկավար, պահպանողական Ժողովրդական կուսակցության անդամ Կառլոս Մեյսոնը պնդում է, որ ինքը ճիշտ է վարվել, մարզային իշխանությունները համարժեք նախազգուշացումներ չեն ստացել կառավարությունից, և աղետի նման մասշտաբը չէր կարող կանխատեսվել։

Իսպանիայում տարածաշրջանային իշխանությունները պատասխանատու են աղետներին արձագանքելու համար, սակայն նրանք կարող են օգնություն խնդրել Մադրիդից:

Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունը հոկտեմբերի 25-ին փոթորկի մասին նախազգուշացում է տվել, սակայն Վալենսիայի իշխանությունները ջրհեղեղից ընդամենը մի քանի ժամ առաջ են նախազգուշական հաղորդագրություններ են ուղարկել բնակիչների բջջային հեռախոսներին: Սրա համար պատասխանատու պաշտոնյան պնդում է, որ ինքը ընդհանրապես տեղյակ չի եղել SMS հաղորդման համակարգի մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն