«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Վարդաշենում, որտեղ ապրում են 187 ընտանիք՝ անչափահաս երեխաներով, անմարդկային պայմաններ են, որին գումարած` կարիճներ ու օձեր, որոնք պատերի մեծ ճեղքերից վխտում են մարդկանց կացարաններում... Միևնույն ժամանակ, Երևանի համայնքային բյուջեից մսխվում են միլիոններ` երգերի ձայնագրությունների կամ փայլփլուն զարդարանքների վրա։

Պադավատապետության դեմ «պայքարողները» 24 թվին ավելացրել են ծառայողական մեքենաների սպասարկման վարձը. միայն Երևանի քաղաքապետարանի ծառայողական մեքենաների ծախսերի համար 25 մլն 164 հազ․ դրամով ավել են նախատեսել, քան նախորդ՝ 2023թ-ի ցուցանիշը՝ այն հասցնելով 243 մլն 544 հազ․ դրամ։

Այդ ցոփ ու շռայլության մեջ անտեսված են վարդաշենցիները՝ իրենց խնդիրներով. համայնքային բյուջեն մսխվում է, իսկ երևանցիների խնդիրները` ավելանում...»:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն