Գազնիի շրջաններից մեկը գրավելուց հետո թալիբները սպանել են դիմադրության 15 ներկայացուցիչների
Գազնիի շրջաններից մեկի գրավումից հետո «Թալիբան»-ի գրոհայինները սպանել են դիմադրության 15 ներկայացուցիչների, որոնք քաղաքն էին պաշտպանում, հաղորդել է 1TV-ն:
Կառավարական ուժերի սպանված ներկայացուցիչները մինչ այդ հանձնվել էին թալիբներին:
Ավելի վաղ թալիբները գրավել են Քաբուլից 100 կմ հարավ գտնվող Գազնի քաղաքի բնակելի թաղամասերը: Արմատականներն ամրապնդվել են այդ թաղամասերում, ստեղծել այնտեղ կրակակետեր եւ ժամանակավոր շտաբներ: