ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելը հասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իր ռազմական գործողությունների նպատակներին, և ժամանակն է դադարեցնել հակամարտությունը։

Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավման համար Իսրայելին հատկացված ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ն առաջընթաց է տեսնում, բայց և մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը, սահմանափակել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը:

Մարդասիրական կազմակերպությունները, սակայն, այլ կերպ են գնահատում իրավիճակը։ Oxfam, Save the Children և մարդասիրական ևս վեց կազմակերպություն քննադատել են Իսրայելին՝ նախկինում ԱՄՆ-ի առաջադրած պահանջներին չհամապատասխանելու համար: Նրանք պնդել են, որ 800 հազար մարդ ապրում է «գրեթե սովի պայմաններում», և Իսրայելը չի կատարել ԱՄՆ-ի պահանջները։ 

Իրավապաշտպանների կարծիքով՝ օգնության մատակարարումների շրջափակումը, ավիահարվածները բնակելի թաղամասերին և Գազայի հատվածում խաղաղ բնակիչների անպպաշտպանությունը խախտում են մարդու իրավունքների հիմնական չափանիշները: Իսրայելը հերքում է այդ մեղադրանքները և ընդգծում, որ իր գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին, գրում է dpa-ն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն