ՀՀ-ի՝ օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան
ՀՀ բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության 29.743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը: Սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքի խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- ասաց նախարարը: