Մոսկվայում 24-ամյա աղջիկը սպանել է 47-ամյա մորը
Մոսկվայի խաղահրապարակում մահացած կնոջ են գտել, այս մասին հաղորդում է SHOT տելեգրամյան ալիքը։
Ըստ SHOT-ի՝ մահացածը՝ 47-ամյա Անժելան, աշխատել է բանկում և զբաղվել բիզնեսով։ Նրա մարմինը հարևանները հայտնաբերել են երեկ՝ նոյեմբերի 12-ին, Նոր Մոսկվայի «Նիկոլին Պարկ» բնակելի համալիրի բակում։ Նա ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստացել։
Մահացածը բնակվում էր նշված բնակելի համալիրում։ Նրա գլխի հատվածում կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել։
Ինչպես աղբյուրին պատմել են 47-ամյա Անժելայի հարազատները, կինը վերջերս մշտապես տխուր էր։ Նա պաշտոնապես ամուսնացած չէր և ապրում էր չափահաս դստեր հետ։
Ավելի ուշ պարզվել է, որ կնոջը մահվան է հասցրել նրա 24-ամյա դուստրը։ Աղջիկը վիճել էր մոր հետ, որից հետո մայրը գնացել էր բակ՝ վիսկի խմելու։ Դուստը դուրս է եկել փողոց ու հարվածել նրա գլխին։
SHOT-ի տեղեկություններով՝ 24-ամյա Անգելինա Պ.-ն զբաղվել է բիզնեսով։ Նա Մոսկվայում բացել է իր սեփական աշխատանքային տարածքը: Սպանությունից անմիջապես հետո դուստրն անհետացել է տարածքից, հետո ամբողջ օրը տանը չի հայտնվել, անգամ չի եկել մորը ճանաչելու։ Այս հանգամանքը քննիչներին կասկածելի է թվացել։
Այժմ աղջիկը հարցաքննվում է։ Հարուցվել է քրեական գործ, Անգելինային սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նախաքննությունը վարում է մայրաքաղաքի Քննչական կոմիտեն։