Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի չափով աջակցության հատկացմանը։ Այն կտրամադրվի Եվրոպական աջակցության հիմնադրամից:
«Կիևը բավարար չափով կատարել է բարեփոխումների պարտավորությունները, որոնք անհրաժեշտ էին այս փաթեթը ստանալու համար»,- ասված է կառույցի հաղորդագրության մեջ:
Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես հատվածի, աշխատաշուկայի կանոնների ու էներգետիկ շուկայի կարգավորման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում փոփոխությունների մասին է։ Եվրահանձնաժողովի հատկացումների նպատակն է առաջ մղել արձանագրված բարեփոխումները:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս փաթեթը ևս մեկ ապացույց է, որ Եվրոպան Ուկրաինայի կողքին է լինելու: