Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական ​​համալսարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության 24-ժամյա բողոքի ցույցը: Ընդդիմությունը հրաժարվում է ընդունել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները։ Ակցիայի մասնակիցները համալսարանի առաջին շենքի մոտ վրաններ են տեղադրել։

Ընդդիմության ներկայացուցիչները նշել են, որ համալսարանի տարածքը ցուցարարների առաջին կանգառն է, նրանք մտադիր են 24 ժամով փակել ուսումնական հաստատության հարակից փողոցները և ամենժամյա տեղեկատվական հայտարարություններ անել իրենց ապագա ծրագրերի մասին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Դրան զուգահեռ Ռուսթավելու պողոտայում` Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունեցել «Վերադարձրու քո ձայնը» հանրահավաքը, որին մասնակցել են խորհրդարանի ընտրությունում դիտորդ հասարակական կազմակերպությունների, ուսանողական շարժումների և ընդդիմության ներկայացուցիչներ։ Մինչև ակցիայի մեկնարկը մի շարք բուհերի անունից ընթերցվել է մանիֆեստ, որտեղ ուսանողներն ընդգծել են, որ մտադիր են պայքարել իրենց ձայնի համար՝ համարելով, որ ընտրությունը գողացված է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն