Վարչապետը կառավարության նիստում հայտնել էր իր դժգոհությունները եւ հայտարարել, որ որոշումներ է կայացնելու, այնպես, որ որեւէ բան անակնկալ չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների «շքերթին»:

«ՀՀ-ում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե վարչապետի, թե իշխող ուժի կողմից, նոր չեն: Մարդիկ ունեն արդարության պահանջ, եւ մենք  չափազանց կարեւորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալից դառնա իսնտիտուցիոնալ իրողություն: Այս իմաստով կան արված գործեր, բայց կան նաեւ բացթողումներ եւ չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պետք է նաեւ համակարգային եւ կադրային տեսանկյունից, այլ ոչ ներքաղաքական ու նախընտրական: Չկա նման բան»,-ասաց Կոնջորյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն