Ամերիկյան վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ նախատեսում է դուրս գրել Ուկրաինայի 4,65 մլրդ դոլար պարտքը, հայտնում է Bloomberg-ը։ Կոնգրեսին ուղարկված նամակում, որը գործակալության տրամադրության տակ է, սա հեռացող Ջո Բայդենի՝ Կիեւին աջակցությունը ուժեղացնելու վերջին քայլերից է։

Պարտքի դուրս գրումը կօգնի Ուկրաինայի հաղթանակի գործում, ինչը բխում է «ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների՝ ԵՄ-ի, Մեծ 7-ի եւ ՆԱՏՕ- ի շահերից է բխում»,- ասված է Պետքարտուղարության՝ Կոնգրեսին հղած նամակում։ Վարչակազմը, այսպիսով, ցանկանում է դուրս գրել Ուկրաինայի 9 մլրդ պարտքի կեսը։

Այս քայլը հարուցել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների՝ հանրապետականների դժգոհությունը։ Նրանք մտադիր են հարցը քվեարկության դնել Սենատում, բայց Կոնգրեսի՝ դեռ լիազորությունները պահպանող վերին պալատում դեմոկրատները մեծամասնություն են կազմում։ Ավելին՝ Բայդենը Կոնգրեսի քվեարկության վրա վետո դնելու իրավունքը եւս պահպանում է մինչեւ Թրամփի պաշտոնամուտը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն