Մոսկվան Հյուսիսային Կորեա 1 մլն բարելի նավթ է առաքել, ասում է բրիտանական կենտրոնը
Այս տարվա մարտից Ռուսաստանը Հյուսիսային Կորեա է առաքել մեկ մլն բարելից ավելի նավթ, արբանյակային լուսանկարները ուսումնասիրելուց հետո նման եզրահանգման է եկել բրիտանական Open Source Centre հետազոտական կենտրոնը։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Լեմը եւ փորձագետները Բի Բի Սի-ին ասել են, որ այս կերպ է, ըստ երեւույթին, Մոսկվան վճարում է Փհենյանին զենքի եւ զինվորների համար, որը ԿԺԴՀ-ն տրամադրում է Ուկրաինայի դեմ պատերազմում։