ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կքննարկի ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները, Reuters-ին հայտնել է թուրք պաշտոնյան։ Հանդիպումը կկայանա երկուշաբթի օրն Անկարայում։
Ռուսաստանը նոյեմբերի 21-ին միջին հեռահարության նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել էր Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկներից մեկին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զինատեսակներով հարձակմանը։
Երկուշաբթի իրենց բանակցությունների ընթացքում Էրդողանը և Ռյուտեն կքննարկեն նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական գնումների գործընթացում խոչընդոտների վերացմանը և ահաբեկչության դեմ ռազմական դաշինքի համատեղ պայքարին վերաբերող հարցեր, ասել է թուրք պաշտոնյան։