ՆԱՏՕ-ում խոստովանել են, որ մտադիր են կանխարգելիչ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 20-րդ նիստում։

«Բառացիորեն օրերս ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար պարոն Բաուերն ուղղակիորեն հայտարարեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պաշտպանության նպատակները լուծելու համար պետք է կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության այն թիրախներին, որոնք, ՆԱՏՕ-ի կարծիքով, կարող են վտանգ ներկայացնել Դաշինքի համար»,- ասել է Լավրովը:

Ռուս դիվանագետի խոսքով՝ «պարկեշտության սահմաններն արդեն հատված են», ՆԱՏՕ-ն արդեն հրապարակայնորեն է հայտնում իր իրական մտադրությունների մասին:

Նախօրեին ադմիրալ Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում քննարկում են Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներին կանխարգելիչ բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու հնարավորությունը Դաշինքի երկրների հետ զինված հակամարտության դեպքում:

«Ինձ ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, թե երբ են ռուսները հարձակվելու մեզ վրա։ Իմ պատասխանն այն է, որ ինչ-որ չափով դա կախված է մեզնից»,- ասել է Բաուերը հավելել՝ զսպումը կարող է ստիպել Ռուսաստանին ևս մեկ անգամ մտածել ՆԱՏՕ-ին հարվածելուց առաջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն