Նիդերլանդների դեսպանը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ ու հույս հայտնել, որ վերջինիս դիվանագիտական ծառայության օրոք հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր մակարդակի են հասնելու՝ չբավարարվելով համագործակցության առկա բարձր տեմպերով:
Դեսպան Մոնրոյ-Վինթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու պատրաստակամություն հայտնել խորացնելու և ընդլայնելու առկա համագործակցությունը:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը: