2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8 հազար հատ էլեկտրական մեքենանա. Կառավարության որոշումը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում ՀՀ ներմուծվող էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների նկատմամբ 2025-ի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին որոշում կայացրեց:
Նշենք, որ Հայաստանին 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8 հազար հատ քանակով /յուրաքանչյուր տարի/, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։
Այս արտոնության ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին, ուստի որոշվել է, որ նմանատիպ որոշում կայացնել նաեւ 2025-ի համար:
Նշենք, որ այդ 8 հազարից 5000 հատի ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր և 3000 հատ՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում և հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի և փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պարագայում: