Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը շուրջ 20 օրով գործուղվում է ԱՄՆ և Ֆրանսիա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության իշխանության և համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային, կրոնական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

Սինանյանը ԱՄՆ-ում կգտնվի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ(Լոս Անջելես՝ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Լաս Վեգաս՝ դեկտեմբերի 4-6-ը, Սոլթ Լեյք Սիթի՝ դեկտեմբերի 6-8-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 8-12-ը), իսկ Ֆրանսիայում՝ դեկտեմբերի 12-17-ը ներառյալ (Փարիզ՝ դեկտեմբերի 12-15-ը, Նիցցա՝ դեկտեմբերի 15-17-ը)։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն