Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Իսրայելի բանակը հայտնել է, որ հարձակում է ձեռնարկել Սիրիայի և Լիբանանի սահմանի մոտ գտնվող օբյեկտների վրա, որոնք, ըստ ՑԱՀԱԼ-ի, օգտագործվել են «Հըզբոլլահ»-ի կողմից զենքի մաքսանենգության համար:
Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ և Իդլիբ նահանգներում էլ շարունակվում են բախումները սիրիական բանակի և ընդդիմության զինված խմբավորումների միջև: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ ապստամբները վերահսկողության տակ են վերցրել Իդլիբի ռազմական օդանավակայանը:
Եգիպտոսի իշխանություններն էլ մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի զարգացմամբ և աջակցություն են հայտնել Սիրիայի իշխանություններին: