Սիրիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների զրահատեխնիկայի շարասյունը. աղբյուր
Սիրիական ավիացիան Հալեպ-Դամասկոս մայրուղում հարվածներ է հասցրել զինյալների զրահատեխնիկայի շարասյանը՝ խափանելով դրա առաջխաղացումը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Սիրիայի ուժային կառույցներում աղբյուրը:
«Սիրիական ինքնաթիռները M-5 ճանապարհին մի քանի հարված են հասցրել ահաբեկիչների զրահատեխնիկայի շարասյանը, որը պատրաստվում էր անցնել հարձակման ու ոչնչացրել են տեխնիկան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Սիրիական բանակն ավելի վաղ հայտնել էր, որ ահաբեկիչները մտել են Հալեպի շատ շրջաններ։ Բանակը նաև հայտնել էր, որ Հալեպում և Իդլիբում զինյալներին դիմադրելու ժամանակ տասնյակ զինծառայողներ են զոհվել: