Սիրիական ընդդիմությունը չի դադարի ընդդիմանալ սիրիական իշխանություններին, քանի դեռ երկրում չի սկսվել քաղաքական կարգավորման գործընթաց։ Միաժամանակ նա պատրաստ է բանակցություններ վարել պաշտոնական Դամասկոսի հետ նույնիսկ վաղվանից, հայտարարել է սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիայի առաջնորդ Հադի ալ Բահրան։

«Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիմը (Բաշար ալ-Ասադի վարչակազմը) չի միացել քաղաքական անցման գործընթացին, մենք պատրաստ ենք բանակցությունների նույնիսկ վաղվանից»,-մեջբերում է Haber հեռուստաալիքը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն