ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամը
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները այսօր Բրյուսելում կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի անդամակցության հարցն ու Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամը։
Սակայն, դիվանագետների կարծիքով, քիչ հավանական է, որ ՆԱՏՕ-ն կկատարի Ուկրաինայի խնդրանքը՝ տրամադրելով անդամակցության հրավեր։ Սա հիասթափեցնող կլինի Կիևի համար, որը հույս ուներ քաղաքական աջակցություն ստանալու՝ պատերազմի և Դոնալդ Թրամփի վերադարձի նախաշեմին։
Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամակցությունը համարում է իր անվտանգության լավագույն երաշխիքը, սակայն դաշինքի անդամ երկրներում այս հարցում կոնսենսում չկա։
Անդամակցության հարցում վճռորոշ է ԱՄՆ դիրքորոշումը, որը կարող է փոխվել Թրամփի պաշտոնամուտից հետո։ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, ինչպես Հունգարիան, բացահայտ դեմ են Ուկրաինայի անդամակցությանը, իսկ մյուսները, ինչպես Գերմանիան ու ԱՄՆ-ն, համարում են, որ դեռ ժամանակը չէ։