Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նախօրեին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ նշված է, որ «հաստատվելիք մշտական ​​խաղաղությունը կբխի տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերից»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի գլխավորության անցկացված ԱԱԽ նիստը հիմնականում նվիրված է եղել տարածաշրջանային զարգացումներին՝ այդ թվում սիրիական պատերազմին եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն