Խորհրդարանում առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նախաձեռնել են հատուկ հետաքննության մասին օրիագիծ նախագահ Յուն Սոկ Յոլի հանդեպ՝ խռովության կասկածանքով (պետական դավաճանություն) եւ առաջին տիկնոջ դեմ՝ արժեթղթերի հետ կապված խարդախությունների կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։

«Տոբուրոյի» պատգամավորները փաստաթղթերը ներկայացրել են խորհրդարանի աշխատակազմի պրոֆիլային մարմնին։

Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յոլը, «հյուսիսկորեամետ տարրերի դեմ» պայքարի եւ խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով գործադիր իշխանության կաթվածի հաղթահարման նպատակով ռազմական դրություն է մտցրել, որը չեղարկվել է վեց ժամ հետո։ Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին նախաձեռնել է իմփիչմենթի ընթացակարգ՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմնավորումներ չկային։

Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացել է նախագահի իմփիչմենթի քվեարկություն, որը չի հայտարարվել կառավարող կուսակցության բոյկոտի պատճառով։ Ավելի վաղ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել համերկրացիներից եւ հայտնել, որ պետական գործերը, ներառյալ իր լիազորությունների հարցը, վստահում է կառավարող կուսակցությանը եւ կառավարությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն