Մոսկվան ապաստան է տվել Ասադին և նրա ընտանիքին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը կիրակի իր Telegram ալիքում հաստատել է լուրը։

«Բաշար Ասադն ու նրա ընտանիքը Մոսկվայում են։ Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում ընկերներին»,- գրել է Ուլյանովը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սիրիան գտնվում է ռիսկի և անորոշության ժամանակաշրջանում, և սա առաջին դեպքն է վերջին տարիների ընթացքում, երբ ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, ոչ էլ «Հեզբոլլահ» զինյալ կազմակերպությունը այնտեղ ազդեցիկ դեր չեն ունեցել:

ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել տարածաշրջանի երկրներին և Սիրիային անցումային այս շրջանում։

Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավել են Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն