ելառուսում միջուկային զենք կա. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսում իսկապես միջուկային զենք կա։ Այդ մասին պետության ղեկավարն ասել է Բորիսովում ՊՈԺՍՆԱԲ ՍՊԸ-ի աշխատակիցների հարցերին պատասխանելիս, հաղորդում է ԲելՏԱ-ի թղթակիցը։
«Ես այստեղ եմ բերել մեկ տասնյակից ավելի մարտագլխիկ: Շատերը գրում են.«Սա կատակ է, ոչ ոք ոչինչ բերել»: Բերել ենք: Պարզապես դա նրանց աչքից է վրիպել: Նրանք նույնիսկ չեն էլ նկատել՝ ինչպես ենք մենք դրանք այստեղ բերել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման պլանների մասին հարցին, որը միջուկային զենք չէ, բայց ունի մեծ հզորություն։
«Եթե միջուկային զենք կիրառվի, ապա դա մեծ պատասխանատվություն է, համենայն դեպս, Հիրոսիմայից և Նագասակիից հետո դեռևս ոչ ոք չի սեղմել միջուկային զենքի կոճակը, էլ չեմ խոսում Բելառուսի մասին», - նշել է նա: