Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով 70 զոհ կա։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ջրհեղեղի հետևանքով զոհված 70 անձանցից 60-ը Կաստամոնու նահանգից են, 2-ը՝ Սինոպ նահանգից, իսկ 1-ը՝ Բարթինից։

Տեղեկության համաձայն' 8 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Հեղեղումների հետևանքով Կաստամոնու նահանգից տարհանվել է 1480 տուժած, Սինոպի նահանգի Այանջըք շրջանից և թաղամասերից՝  560, Բարթինի նահանգի Ուլուս շրջանից՝ 341։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն