Միրզոյանը շնորհավորել է Բարրոյին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, հարգելի Ժան-Նոել Բարրո, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:
Ակնկալում եմ Հայաստան-Ֆրանսիա գործընկերության ամրապնդման ուղղությամբ մեր համագործակցության շարունակումը, որպեսզի նոր շոշափելի արդյունքների հասնենք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում:
Ցանկանում եմ վերահաստատել մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու իմ վճռականությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նախարար Միրզոյանը: