Կոտրել են Հնդկաստանում Աֆղանստանի դեսպանատան Twitter-ը
Անհայտ անձինք կոտրել են Հնդկաստանում Աֆղանստանի դեսպանատան թվիթերյան էջը եւ այնտեղ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիին վիրավորող մի քանի գրառում են կատարել, Twitter-ի իր էջին գրել է Հնդկաստանում Աֆղանստանի դեսպանատան մամուլի քարտուղար Աբդուլհակ Ազադը:
«Փորձեցի մուտք գործել, բայց չկարողացա: Կարծես կոտրված է»,- գրել է Ազադն իր Twitter-ում:
Որոշ ժամանակ անց վիրավորական հաղորդագրությունները հեռացվեցին, բայց հասցրեցին հայտնվել հնդկական մամուլում: