Նախօրեին Մյունխենի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է տուժել։ Այս մասին գրում է DPA գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր յոթ տուժածի մասին։ Ընդհանուր առմամբ, հրշեջները տարհանել են ծերանոցից 60 մարդու։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել թխից թեթև թունավորմամբ։ Հրդեհը մարելուն ներգրավվել է հրշեջ ծառայության 120 աշխատակից։

Միջադեպի պատճառը դեռ պարզված չէ։ Դժվար է գնահատել նաև պատճառված վնասը։

Հրդեհը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին Էթինգենշտրասեում գտնվող ծերանոցում։ Շենքի մի մասը փլուզվել է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն