Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն եւ նրա գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոկը այսօր Դամասկոսում պիտի հանդիպեն  Սիրիայի դե ֆակտո ղեկավար Ահմեդ ալ Շարայի հետ, գրում է «Մոնդը»։

«Սիրիայում մենք ցանկանում ենք աջակցել իշխանության խաղաղ փոխանցմանը, որը կօգնի սիրիացիներին եւ տարածաշրջանային կայունությանը»,- X- ում գրել է նախարար Բարոն։

Իր հերթին Անալենա Բերբոկը նախօրեին հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Սիրիային դառնալ «ամբողջական պետություն, որը վերահսկում է իր ողջ տարածքը»։ Նա ընդգծել է, որ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի իսլամիստների նկատմամբ թերահավատությանը» Գերմանիան «չպետք է բաց թողնի այս կարեւոր պահին սիրիացի ժողովրդին օգնելու հնարավորությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն