Ռուս-ուկրաինայի հարցով Թրամփի ապագա բանագնացը ցանկանում է 100 օրում պատերազմն ավարտել
Պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգը, որին ԱՄՆ ընտրված նախագահը մտադիր է նշանակել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով իր հատուկ բանագնաց, ասել է, որ մտադիր է պատերազմը դադարեցնել Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո 100 օրվա ընթացքում։
Fox News հեռուստակայանին տված հարցազրույցում նա նշել է, որ Թրամփի նպատակը Պուտինին ինչ-որ բան տալը չէ, այլ փրկել Ռուսաստանը։
«Նա, իրականում, փորձում է փրկել Ուկրաինան, փրկել նրա ինքնիշխանությունը։ Եվ նա կփորձի դա անել արդար եւ ազնիվ կերպով։ Դրա մասին նա [Թրամփը] մշտապես խոսում է, ինչպես Զելենսկու հետ Թրամփ-թաուերու հանդիպման ժամանակ, այնպես էլ մամուլի ասուլիսում»,- ասել է Քելլոգը։