Մալայզիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
Խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունների ձախողման ֆոնին Մալայզիայի վարչապետ Մուհիդդին Յասինը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա իր որոշման մասին հայտնել է գերագույն կառավարիչ Աբդուլա Ալ-Մուստաֆայի հետ հանդիպումից հետո արված հատուկ հեռուստատեսային ուղերձում, փոխանցում է Malaymail-ը:
Թագավորական պալատի հայտարարության համաձայն` Մուհիդդինը «ժամանակավորապես կզբաղեցնի կառավարության ղեկավարի պաշտոնը, մինչեւ նոր վարչապետի հաստատումը»: