Նիկոլ Փաշինյանի լրատվականը հաղորդագրություն էր տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին․ «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»:

Ուշագրավ է, որ Կրեմլի հաղորդագրությունը խիստ տարբերվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունից։

Մասնավորապես, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։

Այս մասը բաց է մնացել Փաշինյանի լրատվականի հաղորդագրությունից։

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցից ներկայացնում է այլ տեքստ՝ թաքցնելով որոշ դրվագներ։




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն