Աֆղանստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը տարանցիկ ինքնաթիռներին խորհուրդ է տվել շրջանցել Քաբուլի օդային տարածքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը:

Ցանկացած տարանցիկ թռիչք Քաբուլի օդային տարածքով անվերահսկելի կլինի, քանի որ այն վերահսկվում է զինվորականների կողմից, հայտարարել են իշխանությունները:

Ինչպես նշում է Reuters-ը, Air India-ի ինքնաթիռը, որը Չիկագոյից ուղեւորվում էր Նյու Դելի, փոխել է իր երթուղին Աֆղանստանի օդային տարածք մտնելուց անմիջապես հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր առեւտրային չվերթները Քաբուլի` Համիդ Քարզայ անվան միջազգային օդանավակայանից եւ դեպի այն չեղարկվել են:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն