Գազայում ուժի մեջ է մտել հրադադարը. երեք գերի ազատ կարձակվի կիրակի օրը
Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել նախատեսվածից մի քանի ժամ ուշ։ Իսրայելը հաստատել է, որ ստացել է այսօր՝ հունվարի 19-ին, գերությունից ազատ արձակվող անձանց ցուցակը։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հրաժարվել էին դադարեցնել Գազայի ռմբակոծումը և հայտարարել էին, որ հրադադարը հետաձգվում է, քանի որ ՀԱՄԱՍ-ը չի հանձնել առաջին փուլում ազատ արձակվող բոլոր պատանդների անունները, գրում է BBC-ն։
Համասը հետաձգումը բացատրել է «տեխնիկական» խնդրով։ Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը հրապարակել է երեք պատանդի անունները, որոնք պետք է ազատ արձակվեն հունվարի 19-ին։ Ռոմի Գոնենը, Էմիլի Դամարին և Դորոն Սթայնբրեխերը ազատ կարձակվեն այսօր։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված 33 անձ պետք է Իսրայել վերադարձվեն հրադադարի առաջին փուլի ընթացքում, որը կտևի 42 օր։