Դոնալդ Թրամփը հանձնարարել է հրապարակել Լյութեր Քինգի եւ Քենեդի եղբայրների սպանության արխիվային բոլոր փաստաթղթերը, հայտնում է BBC-ին։

ԱՄՆ նախագահի հրամանագիրը վերաբերում է երեք աղմկահարույց սպանություններին՝ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու, նրա կրտսեր եղբորը՝ Ռոբերտի, ինչպես նաեւ քաղաքացիական իրավունքների պայքարի առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի։

«Շատերն էին տասնամյակներով սրան սպասում։ Ամեն ինչ կբացահայտվի»,- ասել է Թրամփը։

Հրամանագիրը ստորագրած գրիչը նա խնդրեց է փոխանցել առողջապահության նախարարի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին, որը Ջոն Քենեդու որդին եւ Ռոբերտ Քենեդու եղբորորդին է։

Նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին, իսկ նրա եղբայրը՝ Ռոբերտը ու Մարտին Լյութեր Քինգը 1968 թվականին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն