ԱՄՆ նախագահը և Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել: Դոնալդ Թրամփը և Նարենդրա Մոդին քննարկել են երկկողմ գործակցության ընդլայնման և խորացման հեռանկարը, պատրաստակամություն հայտնել զարգացնելու Վաշինգտոն-Նյու Դելի ռազմավարական գործընկերությունը:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ անվտանգությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում:

«Թրամփն ընդգծել է Հնդկաստանի կողմից ամերիկյան արտադրության անվտանգության սարքավորումների գնման ավելացման և առևտրային արդար հարաբերությունների կառուցման կարևորությունը»,- հայտնել են Սպիտակ տնից։

Հնդկական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաև տեխնոլոգիաների, ներդրումների, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում գործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Մտքեր են փոխանակվել ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ:

Թրամփը և Մոդին համաձայնել են համատեղ ջանքերով խթանել համաշխարհային խաղաղությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն