«Թալիբան» արմատական շարժման զինյալները 2020 թվականի սկզբից գաղտնի հայմաձայնության են եկել Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք վճարի դիմաց տան առկա սպառազինությունները, անձնատուր լինեն կամ դասալիք դառնան: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի աղբյուրների խոսքով՝ տեղի են ունեցել գործարքներ, որոնք «աֆղան պաշտոնատար անձինք անվանել են համաձայնություններ հրադադարի շուրջը»: Հրատարակության տվյալներով՝ իրականում թալիբների պարագլուխներն «առաջարկել են փող այն բանի վոխարեն, որպեսզի կառավարական ուժերը հանձնեն իերնց մոտ եղած սպառազինությունները»:

Ինչպես հետեւում Է հրապարակումից, վերջին մեկուկես տարվա ընթացքում թալիբները կնքել են նման կարգի զանազան համաձայնություններ, մասնավորապես, Աֆղանստանի նահանգների ղեկավարների եւ այլ պաշտոնյաների հետ:

Տեղի են ունեցել «կառավարական ուժերի կապիտուլյացիայի մի շարք դեպքեր» զինյալնեի հետ «բանակցությունների արդյունքներով»: Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ այդ գործարաքները թալիբներին օգնել են գործնականում առանց դիմադրության վերահսկողություն հաստատելու հանրապետության մի ամբողջ շարք նահանգների նկտամամբ: «Ոմանք պարզապես ցանկացել են փող ստանալ»,- նշել Է թերթի աղբյուրն աֆղանական հատուկ ստորաբաժանման մարտիների թվից:

Նրա խոսքով՝ աֆղան այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ համարել են, որ «Թալիբանն» անխուսափելիորեն հաղթանակ կտանի Աֆղանստանում, եւ չԷին ցանկանա լինել շարժման հակառակորդների կողմում: Թերթի տվյալներով՝ ոստիկանության որոշ աշխատակիցներ գանգատվել են, որ արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: Ինչպես նշել են աղբյուրները, ԱՄՆ-ի եւ թալիբների կողմից հաշտության համաձայնագրի ստորագումը 2020 թվականի փետրվարին բարոյալքել Է Աֆղանստանի անվտանգության ծառայությունները:

Նրանք համարել են, որ այլեւս չեն կարող հույս դնել ամերիկյան կողմի ակտիվ օգնության վրա զինյալների դեմ պայքարում, եւ այդ լույսով սկսել են հակված լինել թալիբների հետ կապիտուլյացիայի շուրջը պայմանավորվածություններին:

«Թալիբանի» զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն