ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման ճանապարհային քարտեզի շուրջ:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է հնարավորինս արագ գործել, սակայն նախազգուշացրել է՝ որոշումը կարող է չեղարկվել, եթե Սիրիայի նոր իշխանությունը «սխալ քայլեր ձեռնարկի»:

Նա չի հստակեցրել՝ որ պատժամիջոցներն են չեղարկվելու։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ի թիվս այլոց, կարող է վերանայվել նավթի արտահանման արգելքը։

ԵՄ-ն Սիրիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2012 թվականից, դրանք հիմնականում վերաբերել են կառավարական և ռազմական կառույցներին։ Նաև որոշում էր կայացվել սառեցնել Եվրոպայում սիրիական ակտիվները, սահմանափակել ներդրումները և նավթի գնումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն